ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Փառք այն մտավորական գործիչներին, ովքեր պարտք չմնացին իրենց խղճին

Փառք այն մտավորական գործիչներին, ովքեր պարտք չմնացին իրենց խղճին
19.02.2024 | 09:05

Ոչ անցած ճանապարհը, ոչ վաստակը ոչինչ չարժեն, երբ մտավորականը անմասն ու անտարբեր է իր հայրենիքում և իր ժողովրդի հետ կատարվող ճակատագրական իրադարձությունների հանդեպ։ Երբ չի ստանձնում իր բաժին պատասխանատվությունը և իր բաժին լուծը հայրենիքի փրկության գործում։ Փառք այն մտավորական գործիչներին, ովքեր պարտք չմնացին իրենց խղճին։

Գեդեոն Տեր-Մինասյան։

Ծնվել է 1865 թ. Կապանի Խլաթաղ գյուղում, քահանայի ընտանիքում։ Զանգեզուրի գոյամարտի կազմակերպիչներից մեկը, ռազմաքաղաքական և հասարակական գործիչ, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շրջանավարտ, ուսուցիչ։ Համագործակցել է զորավար Անդրանիկի հետ, եղել է Նժդեհի զինակիցը, Զանգեզուրի կենտրոնական ազգային խորհրդի անդամ, Ինքնավար Սյունիքի սահմանադիր ժողովի նախագահ, Ինքնավար Սյունիքի կառավարության անդամ։ Շատերի հետ ինքն էլ Նժդեհի հետ անցավ Արաքս գետը, վերադարձավ հայրենիքին ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն զոհ գնաց բռնությանը։ Գնդակահարվեց։ Հետմահու`1989-ին արդարացվել է։

Նրա մասին` Գ. Սմբատյան, «Երկաթե վարագույրից այս կողմ», Երևան, Զանգակ, 2009 թ.

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3785

Մեկնաբանություններ